Անցորդները չեն ճանաչել Մեգան Մարքլին և արքայազն Հարրիին

38-ամյա Մեգան Մարքլի և 35-ամյա արքայազն Հարրիի արձակուրդը մոտենում է ավարտին: Ամուսինները Կանադայում յոթ ամսական որդու հետ վայելում են հանգստյան վերջին օրերը:
Daily Mail-ի հետ զրույցում կանադուհին կիսվել է բավականին հետաքրքիր ու զավեշտալի պատմությամբ՝ ասելով, թե իչպես է օրեր առաջ զբոսնելիս հանդիպել արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին։

Կանադուհին ամուսնու հետ զբոսնել է հանգստի ընթացքում Horth Hill Regional Park-ում և տսենելով դերասանուհի Էբիգեյլ Սփենսերին, ով քայլել է Մեգան Մարքլի հետ, կանադուհին ցանկացել է լուսանկարվել։
Չճանաչելով արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին նա փոխանցել է տեսախցիկը Սասեքսի դքսուհուն՝ խնդրելով նկարահանել իրեն Սփենսերի հետ։
Միայն լուսանկարվելուց հետո կանադուհուն պատահական անցորդները շտապել են տեղեկացնել, որ իրեն լուսանկարող կինը Սասեքսի դքսուհին էր՝ Մեգան Մարքլը։

Նա շտապել է այդ պատմությամբ կիսվել սոցիալական կայքերի իր էջերում։
«Ես նույնիսկ չէի կարող հավատալ, որ դա նա է՝ Մեգան Մարքլը:  Հետո ես նայեցի նրանց ընկերախմբին  եւ հասկացա, որ նրա հետ էր նաեւ արքայազն Հարին»,- Daily Mail-ի հետ զրույցում պատմել է տեղի բնակչուհին անսպասելի հանդիպման մասին: