Տղամարդը բժիշկներից տեղեկացել է իր «հղիության» մասին

Նովգորոդի մարզի Բորովիչի քաղաքի հիվանդանոցի բժիշկները տղամարդ այցելուին հայտնել են նրա «հղիության» մասին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Տեղացի բնակիչը դիմել է բուժհաստատություն մոտավորապես մեկ տարի առաջ՝ ձեռքի ծանր կոտրվածքով: Բայց նրան դուրս գրելիս փաստաթղթերում նշել են «հղիություն»:

Որոշ ժամանակ անց, տարօրինակ ախտորոշումը նկատել են այն բժիշկները, որոնց տղամարդը դիմել է մետաղե կապերը հանելու խնդրանքով:

Նշվում է, որ հիվանդանոցում տղամարդուն խորհուրդ են տվել կոնստրուկցիան հանել «ծննդաբերության» թույլտվությունից հետո: