Քեմերոն Դիասը 47 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեմերոն Դիասը 47 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել: Այս մասին նա տեղեկացրել է իր Ինստագրամում:

Դերասանուհին իր ընտանիքի անունից գրություն է տարածել: «Շնորհավոր Ամանոր Մեդդենների կողմից: Մենք այնքան երջանիկ ու երախտապարտ ենք, որ սկսում ենք նոր տասնամյակը` հայտարարելով մեր դստեր՝ Ռեդդիկս Մեդդենի ծննդյան մասին: Նա ակնթարթորեն գրավեց մեր սրտերը և համալրեց մեր ընտանիքը»,- գրել է հայտնին:

Դերասանուհին նշել է նաև, որ չի հրապարակելու դստեր լուսանկարները և չի կիսվելու մանրամասներով:

2015 թվականին Քեմերոն Դիասն ամուսնացել է երաժիշտ Բենջի Մեդդենի հետ: