18+ օրացույց․ Ջիջի Հադիդը՝ ամանորյա օրացույցի շապիկին

Ամերիկացի սուպերմոդել 24-ամյա Ջիջի Հադիդը լուսանկարվել է ամանորյա օրացույցի շապիկի համար նախատեսված համարձակ ֆոտոշարքում։
«Ձեզ բոլորիդ մաղթում եմ լույսի, ուրախության, ոգեշնչման, արկածների ու առողջության տարի»,- գրել է սուպերմոդելը։

Ջիջի Հադիդը ծնվել է ապահոված ընտանիքում: Երբ նրա ծնողներն ամուսնալուծվեցին, Ջիջիի մայրն ամուսնացավ երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆոսթերի հետ, ով էլ օգնեց Ջիջիին և նրա քրոջը՝ Բելլային, հասնել մեծ հաջողությունների:
Ջիջին խոստովանում է, որ շատ աշխարհահռչակ դեմքերի հետ ծանոթացել է հենց խորթ հոր օգնությամբ և ձեռք բերելով հայտնիություն՝ կարողացել է համագործակցել բազմաթիվ անվանի բրենդների և նորաձևության տների հետ:

Հադիդն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ծնողների ամուսնալուծության պատճառով ինքն այլևս չի հավատում իրական սիրուն:
Նա հանդիպել է երգիչ Քոդի Սիմփսոնի, Ջո Ջոնասի և Զեին Մալիքի հետ: