The Guardian-ի կինոփորձագետները կազմել են 2019 թվականի լավագույն սերիալների ցանկը:
Առաջատարը HBO-ից Succession կատակերգական դրաման է: Սերիալի առաջին սեզոնը թողարկվել է 2018-ին, երկրորդը ՝ 2019-ին: «Ժառանգները» ամերիկյան ընտանիքի՝ մեդիամագնատների ազդեցիկ կյանքի մասին է:
Սերիալն առաջադրվել է մի շարք մրցանակների, այդ թվում ՝ «Ոսկե գլոբուս»-ի և «Էմմի»-ի: 2019 թվականի օգոստոսին սերիալը երկարաձգվել է երրորդ սեզոնով:
Ցանկի երկրորդ տեղում է բրիտանական կատակերգությունը՝ Fleabag-ը, երրորդում ՝ մինի սերիալ «Չեռնոբիլը»՝ պատմական դրամա ժանրում: