Իրինա Շեյքն Ամանորը դիմավորել է Կոստա Ռիկայում (լուսանկարներ)

Իրինա Շեյքը հանգստանում է Կոստա Ռիկայում, որտեղից կիսվում է հուզիչ ու համարձակ լուսանկարներով։ 33-ամյա մոդելը ամեն օր մի նոր  լողազգեստով է ներկայանում։

Ավելի վաղ Իրինան միկրոբլոգում ներքնազգեստով լուսանկար էր հրապարակել, որտեղ նա ցուցադրում էր երկրպագուի կողմից իր նոր նվերը՝ հսկայական խաղալիք արջուկը: Համարձակ էր նաև նրա՝ «7 Hollywood» ամսագրում հայտնված ֆոտոշարքը:

«Այո, սա տղամարդկանց աշխարհն է և մենք պետք է խաղանք նրանց կանոններով: Ես մեծացել եմ բանվորի և ուսուցչուհու ընտանքիում, ինձ համար անսովոր ու տհաճ էր լինել տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Այսօր շատ կանայք զգում են այն, ինչ ես էի զգում տարիներ առաջ: Դստերս դաստիարակելու հարցւոմ ինձ համար ամենից կարևորը նրան պաշտպանված ու ուժեղ լինելու գզացում հաղորդելն է:
Նա պետք է իմանա, որ ոչ ոքից  վախենալ պետք չէ ու լինել սեքսուալ չի նշանակում լինել հասանելի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Իրինան: