«Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվելու է

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը շուտով էկրանավորվելու է։ Ներկայացման իրադարձությունները ծավալվում են 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմնված են իրական դեպքերի վրա: Այս ներկայացումը 2 տարի առաջ Հայաստանում և արտերկրում մեծ պահանջարկ էր վայելում։
«Վերջապես կարող եմ արձակուրդս օգտագործել նոր ստեղծագործական աշխատանք սկսելու համար: Այսօրվանից մեկնարկում են «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատրաստական աշխատանքները: 2018-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կլինի բոլոր կինոթատրոնների էկրանին և հասանելի կլինի նաև սփյուռքի մեր հայրենակիցներին: Ստեղծագործական խմբի մասին․ պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, բեմական տարբերակի հեղինակ Լյուդվիգ Հարությունյան, էկրանավորման ռեժիսոր Արշալույս Հարությունյան, օպերատոր Սուրեն Թադևոսյան, նկարիչ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչը Լուսինե Խաչատրյան, կոմպոզիտոր Հայկո, պրոդյուսեր Արման Միտոյան»,- գրել է  Երևանի փոխքաղաքապետ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը: