«Սա էլ Գորան Բրեգովիչի նվագախումբը՝ սիրով ու կուրտկով»․ Նարեկ Բավեյան

Երգիչ Նարեկ Բավեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա էլ Գորան Բրեգովիչի նվագախումբը։ Հուսով եմ՝ լավ համերգ են տվել ու ժողովուրդը լավ ուրախացել է։ Ու կարևոր չի, որ տնից եկած կուրտկեքով են, կարևորը՝ սիրով լինեն։ Սիրով ու կուրտկով։ Չ’քաղաքականացնել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարեկ Բավեյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով, որտեղ իր վրդովմունքն է արտահայտում՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ հայ երգիչների մասին արված փոքր-ինչ վիրավորական հայտարարությանը։

«Ավելի լավ չէ՞ Բրեգովիչին հրավիրենք, քան հայ երգիչները իրենց տան կուրտկաներով գան ու ֆանագրամայի տակ բերանները բացեն-փակեն» արտահայտությանը Նարեկ Բավեյանը պատասխանել է՝ ասելով, որ վերարկուներով երգելու պատճառը չափազանց ցուրտ եղանակն է եղել, իսկ ֆանագրամայով երգելը հենց կամզակերպիչների հորդորն է եղել, ովքեր տեխնիկապես չեն ապահովել անհրաժեշտ պայամնները։

«Բրեգովիչը լավ երաժիշտ է, լավ եք անում, որ հրավիրում եք, բայց կարիք չկա ձեր քայլերն արդարացնել հայ երգիչներին նվաստացնելով»,- եզրափակել էր իր խոսքը Նարեկ Բավեյանը։