Իմանալով Լեդի Գագայի բռնաբարության մասին՝ Օպրա Ուինֆրին չի կարողացել զսպել արցունքները

2014 թվականին Լեդի Գագան պատմեց երիտասարդության տարիներին իր հետ կատարված դժբախտության մասին:
Երգչուհին խոստովանեց, որ 19 տարեկան հասակում բռնաբարվել է 40-ամյա երաժշտական պրոդյուսերի կողմից, ում անունը նա չբացահայտեց:
Երգչուհին այդ դեպքից հետո անգամ փորձել է ինքնասպան լինել՝ չկարողանալով հաղթահարել դեպրեսիան ու սթրեսը:

Այս մասին նա անկեղծացել է լրագրող Օպրա Ուինֆրիի հետ հարցազրույցում:
«Դու այնքան հիասքանչ էիր։ Ես երբեք չէի մտածի, որ քեզ հետ կարող էր նման բան տեղի ունենալ։ Ես չէի հավատում նրան, ինչ լսում էի»,- ասել է Օփրան և գրկել երգչուհուն՝ չկարողանալով զսպել իր հուզմունքը:

Լեդի Գագան պատմում է, որ կատարվածի մեջ անդադար մեղադրում էր ինքն իրեն:
Նրա հեղինակային՝ «Մինչև դա չկատարվի քեզ հետ» երգը դարձավ «Որսի տարածք» ֆիլմի սաունդթրեքը: Ֆիլմը պատմում էր ուսանողական հանրակացարանում կանանց նկատմամբ սեռական բռնության մասին: