Քայլի Ջեններն ու Քիմ Քարդաշյանը սկանդալի կենտրոնում են հայտնվել

Հայտնի մոդել և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեններին սկսել են քննադատել այն բանից հետո, երբ շաբաթ օրը նա ցուցադրել է Louis Vuitton ապրանքանիշի, 1480 դոլար արժողությամբ մորթուց տնային հողաթափերը, գրում է Super.ru-ն։

Սակայն ավելի վաղ նա կիսվել էր Ավստրալիայում մոլեգնող հրդեհի լուսանկարով և գրել. «Ավելի քան կես միլիարդ կենդանի արդեն սատկել է կրակի մեջ։ Դա կոտրում է իմ սիրտը»։

Հիշեցնենք, որ չնայած Քարդաշյաններն ու Ջեններներն բարեգործական ակտիվ գործունեություն են ծավալում՝ Ավստրալիայում հրդեհների  հետևանքով կազմավորված բարեգործական ֆոնդին նրանք ոչ մի դրամ չեն փոխանցել:

«Սմայլիկների փոխարեն կարող եք ձեր միլիարդներից մի լումա ներդնել նրանց օգնելու համար»,- հեռուստաաստղերի լուսանկարների մեկնաբանություններում նշել են ինստագրամյան հետևորդները: