Բեյոնսեի 8-ամյա դստեր «օրիորդական տեսքը» շարունակում է քննարկվել համացանցում (լուսանկարներ)

Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկի՝ երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի դուստրը՝ Բլու Այվին, հուվարի 7-ին տոնել է ծննդյան 8-րդ տարեդարձը:

Այս կապակցությամբ նրա պապիկը՝ Բեյոնսեի հայրը, ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ բազմաթիվ քննարկումների տեղիք տալով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում փոքրիկ աղջնակն օրիորդական տեսք ունի և տարիքից ավելի մեծ է երևում: Պատճառը, հավանաբար, երեխայի ուղղեցված վարսերն են:

Հայտնի է, որ Բեյոնսեն և Ջեյ Զին երեք երեխա ունեն: Երկվորակներ Սըրն ու Ռումին 2 տարեկան են: