Դերասաններ, ովքեր ռեժիսորների պահանջով այլանդակել են իրենց

Ձեզ ենք ներկայացնում, սիրված ու ճանաչված դերասանների, ովքեր հանուն իրենց դերերի այլանդակել են սեփական արտաքինը՝ նիհարելով, գիրանալով, ճաղատանալով և այլն:
Առաջին հորիզոնականը բաժին է ընկել Ջարեդ Լետոյին, ով «27 գլուխ» ֆիլմում ցանկալի դերը ստանալու համար գիրացել է 40 կիլոգրամով:
Դերասանի պնդմամբ՝ և՛ գիրանալիս, և՛ նիհարելիս նա եղել է բժիշկների հսկողության տակ, սակայն այդ պրոցեսներից բավականին տուժել է նրա առողջությունը: Ջարեդը պատմում է, որ ստիպված է եղել դիմել կոսմետիկ մի քանի միջամտության ՝ վնասված մաշկը վերականգնելու համար:

«Անհաջողության զինվոր» ֆիլմում գլխավոր դերը ստանալու համար հայտնի սրտակեր Թոմ Քրուզը ճաղատացել էր և հավաքել էր 25 կգ քաշ: Դերասանը դարձել էր անճանաչելի:
«Անհաջողության զինվոր»-ում Լես Գրոսմանի դերը համարվում է Թոմ Քրուզի ամենահաջողված դերերից մեկը, սկայն Քրուզը հավատացնոմ է, որ այլևս երբեք հանուն դերի չի դիմի այնպսի քայլերի, որոնք կվնասեն իր առողջությանը:

«Բենջամին Բաթոնի խորհրդավոր պատմությունը» ֆիլմում Բրեդ Փիթի կերպարը ստանալու համար ամեն օր դիմահարդարները ծախսում էին 5-6 ժամ: Դերասանի պնդմամբ՝ նա ֆիլմի նկարահանումներից հետո դեռ 2 տարի բուժում էր կոսմետիկ միջոցներից տուժած իր մաշկը: