Ինչպե՞ս է անցել Գրիգի և Սոնայի հանգիստը Դուբայում

Դերասան, հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանն Ամանորն անցկացրել են Դուբայում, որտեղից պարբերաբար լուսանկարներ են հրապարակում Ինստագրամի իրենց էջերում և ցույց տալիս, թե ինչպես են նշել տոները:

Զույգը որոշել էր ամուսնական առաջին Ամանորը տոնել ոչ աշխատանքային միջավայրում, քանի որ վերջին տարիներին Ամանորի գիշերը հիմնականում աշխատել են: Ավելի վաղ Գրիգն ասել էր, որ Հայաստանում մնալու դեպքում Ամանորը հաստատ աշխատանքային էր դառնալու:

Հարսանիքից հետո ամուսինները մեղրամսի չէին մեկնել և որոշել էին Ամանորն օգտագործել հանգստի համար: