Համաշխարհային ո՞ր աստղերն են գումար հատկացրել անտառային հրդեհների դեմ պայքարի համար

Հայտնի դերասան Քրիս Հեմսվորթը, ով մեծ ճանաչում ձեռք բերեց Marvel-ի «Տորը» և «Վրիժառուները» ֆիլմերում նկարահանվելուց հետո իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է հետևորդներին, որ 1 միլիոն դոլար է հատկացրել անտառային հրդեհների դեմ պայքարի համար:
Դերասանը մարդկանց կոչ է անում միավորվել և հատկացնել ցանկացած գումար։

Ավելի վաղ գումար հատկացնելու մասին հայտարարել են ավստրալական արմատներ ունեցող Ռասել Քրոուն, որն աճուրդում իր գլխարկը վաճառել էր ավելի քան 400 հազար դոլարով և Նիկոլ Քիդմանը, որը 500 հազար դոլար էր հատկացրել։

Չնայած քիչ չեն նաև աստղերը, ովքեր անմասն են մնացել այդ բարեգործական ծրագրերից:
Քարդաշյաններն ու Ջեններներն բարեգործական ակտիվ գործունեություն են ծավալում՝ Ավստրալիայում հրդեհների  հետևանքով կազմավորված բարեգործական ֆոնդին նրանք ոչ մի դրամ չեն փոխանցել: