Մարինկա Խաչատրյանը ներկայացրել է ընտրյալի մատուցած հաճելի անակնկալը

Դեկտեմբերի 7-ին լրանում է դերասանուհի Մարինկա Խաչատրյանի ու նրա սիրելիի՝ Հրաչի նշանադրություան 1 տարի 4 ամիսը։
Դերասանուհու երկրպագուները դերաանուհու ու սիրելիի լուսանկարներով տեսանյութեր են հրապարակել, իսկ դերասանուհին շնորհակալություն է հայտնել նրանց։ Մարինկան նաև հրավառության տեսանյութ է հրապարակել իր էջում՝ ցույց տալով սիրելիի պատրաստած անակնկալը:

Մարինկա Խաչատրյանը մշտապես հետաքրքիր և ոճային կերպարներով է հանդես գալիս։ Նա իր երկրպագուներից շատերի համար օրինակի և ոգեշնչման աղբյուր է հանդիսանում։
Ավելի վաղ Մարինկա Խաչատրյանը ամանորյա թեմատիկայով նոր ֆոտոշարք է  ներկայացրել: