Ջասթին Բիբերի կինը խոստովանել է, որ հոգնել է Սելենա Գոմեսի երկրպագուների վիրավորանքներից

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ մոդել Հեյելի Բոլդուինը, Ինստագրամում ասել է, որ հոգնել է այն բացասական մեկնաբանություններից, որոնք իրեն գրում են երգչուհի Սելենա Գոմեսի երկրպագուները:

Նա խոստովանել է, որ սիրում է շփվել մարդկանց հետ և փորձում է անկեղծորեն ցույց տալ, թե ինչպես է իրեն զգում: Ըստ նրա՝ իրեն շատ է վիրավորել այն փաստը, որ հասարակությունն իրեն իրական չի համարում:

Բալդուինը հավելել է, որ սոցիալական ցանցը դա դաժան և թեժ գործողություն է միմյանց նկատմամբ, որտեղ մարդիկ դիմում են ատելության և վիրավորանքների: «Ես իսկապես ցավում եմ, որ մարդիկ անընդհատ քեզ համեմատում են ուրիշների հետ, անում են հապճեպ եզրակացություններ և ենթադրություններ: Ցավալի է, երբ չես համապատասխանում որոշակի ստանդարտների… ցուցակը շարունակվում և շարունակվում է», – գրել է մոդելը:

Ջասթին Բիբերը հանդիպել է Սելենա Գոմեսի հետ 2011-2013 թվականներին: 2017-ին զույգը որոշել էր վերականգնել հարաբերությունները, բայց բոլոր փորձերը զուր էին: