Կանադացի երգչուհին լուսանկար է հրապարակել` ակնարկելով Իլոն Մասկից հղի լինելու մասին

Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն, Ինստագրամի իր էջում մերկ լուսանկար հրապարակելով, ակնարկել է ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկից երեխայի սպասելու մասին:

Բուշեի հրապարակած ամբողջովին մերկ լուսանկարում աստղի մազերի բարակ հյուսերը հազիվ են փակում մերկ կրծքերը: Առաջին նմանատիպ լուսանկարը չափազանց բաց լինելու պատճառով ջնջվել էր Instagram սոցիալական կայքի կողմից:

Լուսանկարում Բուշեն մեծացած որովայնին մոր արգանդում գտնվող փոքրիկ է պատկերել: Մեկնաբանություններից մեկին աստղը պատասխանել է` ասելով, թե «հղիությունը շատ վայրի և մարտական իրավիճակ է»:

Աստղի երկրպագուները սկսել են շնորհավորել Բուշեին հղիության առթիվ: Երգչուհին Իլոն Մասկի հետ հարաբերությունների մեջ է 2018 թվականից: Սակայն աստղը ոչ հերքել, ոչ հաստատել է լուրը: Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ լուսանկարը կարող է աստղի նոր` Miss Anthropocene ալբոմի հետ կապ ունենալ: