Ալեքսանդր Ռևվան ամուսնացել է Մալդիվներում

Ռուս շոումեն, դերասան և երգիչ Ալեքսանդր Ռևվան  ամուսնացել է Մալդիվներում։ Ռևվան «ամուսնացել է» իր օրինական կնոջ՝ Անժելիկայի հետ։

Գեղեցիկ հարսանեկան արարողությանը, որին մտերիմներից ներկա են եղել միայն զույգի դուստրերը՝ 13-ամյա  Ալիսան և 6-ամյա Ամելին, գերակշռել է սպիտակ գույնը։ Անժելիկան ընտրել է թեթև և համեստ սպիտակ զգեստ, իսկ Ալեքսանդրը՝ սպիատակ տաբատ և վերնաշապիկ։

«Ես դարձա քո կինը․․․ արդեն չորրորդ անգամ»,- գրել է Ռևվայի կինը իր սոցցանցերում՝ հրապարակելով արարողությունից գեղեցիկ լուսանկարներ։

Ալեքսանդրն ու Անժելիկան պաշտոնապես ամուսնացած են 2007 թվականից, սակայն ամուսինները ունեն մի ոչ սովորական ավանդույթ՝ նրանք պարբերաբար նորից ամուսնանում են՝ խոստանալով միմյանց հավերժ սեր։