«ԱՄՆ-ում մենահամերգ նախատեսված չի էլ եղել». Էրիկը հերքում է, որ իր համերգը չեղարկվել է

Երգիչ Էրիկ Կարապետյանը հայտնում է, որ ԱՄՆ-ում մենահամերգ նախատեսված չի եղել: Նա թեմայի շուրջ գրառում է կատարել իր սոցցանցերի էջերում:

«Սիրելի հանդիսատես, ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ: Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին: Այսօր համացանցում, այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին,որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է. Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել:
Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ:
Հարգանքով և մեծ սիրով` Էրիկ Կարապետյան»,- գրել է նա:

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ նա ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, մենահամերգ է կազմակերպած եղել, որը չեղարկվել է: Խոսակցությունների համաձայն՝ տեղի հայերը բոյկոտել են ու վերադարձրել տոմսերը, քանի որ Էրիկի ստորագրությունը հայտնվել էր այն հայտարարության տակ, որում տասնյակ հայտնի արտիստներ կոչ էին անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: