Համացանցում հայտնվել են գիրացած Միլա Յովովիչի լուսանկարները

Ծագումով ուկրաինացի հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը գտնվում է հղիության վերջին ամսում: Համացանցում են հայտնվել 44-ամյա աստղի լուսանկարները: Դրանցում երևում է, որ դերասանուհին նկատելիորեն գիրացել է:

Ինքը՝ Յովովիչը, խոստովանել է, որ գիրացել է 22 կիլոգրամով: Նա նաև պատմել է, որ հղիության ընթացքն այնքան էլ թեթև չէր իր համար: Այսպես, նա դժվարանում է քայլել, քանի որ ունի այտուցներ ոտքերի շրջանում: «Ամեն օր ավելի ու ավելի է դժվարանում քայլելը, բայց ես երջանիկ եմ, որ հղիությունը լավ է անցնում, իսկ երեխաս լավ է զարգանում: Նա պետք է, որ ճիշտ ժամանակին լույս աշխարհ գա»,- ասել է Յովովիչը:

Դերասանուհին աշխատում է նաև շատ քայլել: Նման մի զբոսանքի ժամանակ էլ պապարացիները նրան լուսանկարել են: Լուսանկարներում դերասանուհին ամուսնու՝ Փոլ Անդերսոնի և դստեր՝ Փոլայի հետ է: