Սիրուշոն և Սեբուն համատեղ նոր աշխատանք ունեն

Սիրուշոն և Սեբուն այսօր արդեն նոր աշխատանք կներկայացնեն իրենց երկրպագուներին։ Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել և տվել հետևյալ մեկնաբանությունը․

«3 տարի առաջ Սեբուի հետ թողարկեցինք «Վույ աման»-ը՝ մեր ամենասիրելի երգերից մեկը, որի հետ կապված անթիվ լավ հիշողություններ կան:
Հունվարի 10-ին ներկայացնելու ենք մեր նոր համատեղ երգը բոլոր այն մարդկանց համար, ովքեր գիտեն սիրել…»։