Փոքրիկ ղարաբաղցի Միշան զուգերգ է կատարել Ֆիլիպ Կիրկորովի հետ (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլի» մասնակից, Ռուսաստանի «Մանկական ձայնը» նախագծի մասնակից ու հաղթող (հաղթողներից մեկը) Միշա Գրիգորյանը, զուգերգ է կատարել ռուս հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ: Նա այդ մասին հայտնել է իր Ինստագրամում: Միշան տեսանյութ է տեղադրել ու գրառում կատարել:

«Նրան հաճախ անվանում են ռուսական էստրադայի արքա, իսկ ինձ՝ արքայազն: Վերջերս երգում էի մոսկովյան դահլիճներից մեկում, որտեղ էլ մենք հանդիպեցինք»,- գրել է փոքրիկ երգիչը:

Մեկնաբանություների բաժնում հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Կիրկորովը հայ է, թե ոչ, ինչին ի պատասխան այլ օգտատերեր նշել են, որ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը, անձամբ խոսում է իր հայկական ծագման մասին, սակայն երգիչն իր ազգային պատկանելիության մասին չի բարձրաձայնում:

https://www.instagram.com/p/B7GVcqUhjDi/?utm_source=ig_web_button_share_sheet