«Թքած, թե մարդիկ վաղուց նայում են միայն ներքև ու ապրում մի հեռախոսի մասշտաբով»․ Նազենի Հովհաննիսյան - Showbiz.am

«Թքած, թե մարդիկ վաղուց նայում են միայն ներքև ու ապրում մի հեռախոսի մասշտաբով»․ Նազենի Հովհաննիսյան

By
Դերասանուհի, հաղորդվարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում հանդես է եկել նոր ու հետաքրքիր գրառմամբ.
«Մենք կսովորենք ճախրել, կթռչենք վեր` աշխարհիկ խնդիրներից ու աշխարհի հոգսերից, կդառնանք անկշիռ ու հավասարակշիռ` թռիչքի մեջ…մեր ծանրությունները կթողնենք Երկրին, կկտրենք ոտքերից կապված ծանր քարերը` պարտավորությունների, թափ կտանք ուսերից բեռը` քաղաքակրթության ու կսովորենք ճախրել` ունենալով լոկ մի կապվածություն` ազատությունը:
Ես ու դու իրար օգնելով կճախրենք, անկման վախերը ծնվում են, երբ մենակ ես, իսկ մենք կլինենք երկուսով, ու բոլորովին էլ կապ չունի մեր գույնը… սև ու սպիտակի մեջ աշխարհն է տեղավորվում` բովանդակ ու գունավոր աշխարհը, թե կուզես ես կդառնամ սպիտակ ճայերի նման, որոնցով հիանում են մարդիկ, թեև նույն գիշատիչն են… թե կարիքը լինի, կմնամ սև ագռավ, իր թույր- սևաթույր հանդերձով, մաքրող ու մաքրասեր, թեկուզ չսիրված… թե կուզես ես կդառնամ ուղղակի քամին, որն օգնում է այդ երկու գույն- թռչուններին ուղղակի բաց պահել թևերն ու ճախրել…
Ես կդառնամ քո թևերը բաց պահող ու ճախրանքդ հաստատ պահող քամին… դու միայն ճախրիր` ի հեճուկս աշխարհի հոգսերի, ի հեճուկս ձգողականության անհրապույր ուժի, ի հեճուկս այն բոլոր քարկապերի, որոնք ձգում են մեզ ներքև:
Մենք կձգտենք վերև ու թքած, թե մարդիկ վաղուց նայում են միայն ներքև ու ապրում մի հեռախոսի մասշտաբով: Մենք կունենանք Երկինքը` իր անեզր մեծությամբ ու ազնիվ, առանց փոխադարձության սպասումի` ազատության»։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ»․Եվգենի Կիսին

Armenian Assembly-ի մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։ Նախաձեռնության Facebook սոցցանցի էջից տեղեկանում ենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հիմա աշխարհին պետք է մի ղեկավարություն, որը պատրաստ է դեմ ելնել էթնիկական զտմանը»․ Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը տեսաուղերձով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարությանը. «Այն,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը»․ ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյան

Առաջնագծում կռվի, իսկ  թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն  անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջնագծում այլ կերպ ես տանում կորստի լուրը». Գնել Սարգսյանը՝ տուն վերադառնալու և Հովհաննես Հաջինյանի զոհվելու լուրը ստանալու մասին

Դերասան Գնել Սարգսյանն օրեր առաջ հայտնել էր, որ սպասում է ճակատ մեկնելու հրամանին: Մեկնելիս, սակայն, նա որևէ գրառում չէր...
Ավելին