Դերասանուհի Ռենատա Լիտվինովային ծննդյան օրը վրաերթի են ենթարկել

Ռուս հայտնի դերասանուհի, ռեժիսոր Ռենատա Լիտվինովային վրաերթի են ենթարկել Մոսկվայի կենտրոնում, ինչի մասին հայտնել է նրա օգնականը:

Ինչպես նշում է ria.ru-ն, Լիտվինովան քայլելիս է եղել փողոցով, երբ մեքենան հարվածել է նրան: Ղեկին կին վարորդ է եղել:
Նշվում է, որ դերասանուհու հետ ամեն ինչ կարգին է՝ չնայած, որ ՃՏՊ-ի հետևանքով նա վնասել է ձեռքն ու ոտքը: Բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:
Վրաերթը տեղի է ունեցել Լիտվինովայի ծննդյան օրը՝ հունվարի 12-ին: