Նաստասյա Սամբուրսկայան և Բուզովայի նախկին ամուսինը պատրաստվում են ամուսնանալ

32-ամյա Նաստասյա Սամբուրսկայան զարմացրել է երկրպագուներին՝ հայտարարելով, որ պատրաստվում է շուտով ամուսնանալ Օլգա Բուզովայի նախկին ամուսնու՝ 29-ամյա Լյոշա Սվիկի հետ:
Գեղեցկուհին լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է Լյոշայի հետ վայելում իր հանգիստը: «Բուզովայի նախկինի հետ շոյում ենք փղին:Վաղը մեր հարսանիքն է: Չնայած նա առաջարկություն չի արել»,-լուսանկարին կից նշել է Սամբուրսկայան:

Հիշեցենք, որ սկանդալային դերասանուհին հաճախ է հայտնվում քննարկումների կենտրոնում:
Վերջերս շշուկներ էին պտտվում, որ նա ոչ ավանդական սեռական կողմնորոշումներ ունի և հանդիպում է դերասանուհի Նատալյա Ռուդովայի հետ:
Դերասանուհին այս բամբասանքին մոտեցել է հումորով և ծաղրել է չարախոսներին՝ հավատացնելով, որ ինքը սիրում է բացառապես տղամարդկանց

Ավելի վաղ Նաստասյան իր անցյալի բոլոր մեղքերը արդարացնում էր՝ բացատրելով. «Ես երբեք չեմ ունեցել այնպիսի ընտանիք, որից կկարողանայի օրինակ վերցնել: Հորս երբեք չեմ սիրել, նա մեզ թողել է սիրուհու պատճառով, և ինձ ու եղբորս մայրս մեծացրել է միայնակ: Հայրս սերը գերադասել է ընտանիքից, դա է պատճառը, որ այսօր ինձ համար զգացմունքները կորցրել են իրենց արժեքը: Եթե սիրո պատճառով կարելի է ցավեցնել քեզ շատ հարազատ մարդկանց, ապա սերը կորցնում է իր բոլոր դրական հատկությունները»: