10-ամյա տղան արդեն պրոֆեսիոնալ դիմահարդար է

Կնոջ կյանքն առանց դիմահարդարման անհնար է պատկերացնել: Դիմահարդարում  կատարվում  է  մաշկի թեթև  թերությունները  շտկելու, դիմագծերն  ընդգծելու, համապատասխան վայրերում հնարավորինս գեղեցիկ և խնամված ներկայանալու համար:

Զարմանալի է, բայց այս ոլորտում լավ մասնագետներ են դառնում ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: Վերջերս լրատվամիջոցներում սկսվեց շրջանառվել 10-ամյա փոքրիկ բրիտանացու՝ Ջեյմ Ռեյմոնդի անունը, ով չնայած իր երիտասարդ տարիքին՝ կարողանում է պրոֆեսիոնալ կերպով դիմահարդարվել՝ չզիջելով իր ավագ գործընկերներին:

Լրագրողների հետ զրույցում փոքրիկը խոստովանել է, որ ցանկություն ունի չափահաս դառնալուց հետո դիմել սեռափոխության վիրահատության, որովհետև տղայի մարմնում ինքն իրեն լավ չի զգում: Ջեյմսը նաև որոշել է վարսահարդարում սովորել: Տղայի գլխավոր երազանքը Քիմ Քարդաշյանի անձնական դիմահարդարը դառնալն է: