58-ամյա Եկատերինա Անդրեևան լողազգեստով լուսանկար է հրապարակել

«Время» հեռուստածրագրի հաղորդավարուհի Եկատերինա ԱՆդրեևան աշնանը մեծ շուքով նշում էր իր 58-այակը: Տարիները գեղեցկուհու կողքով են անցնում, որովհետև հաղորդվարուհին չի կորցնում իր նրբագեղությունն ու երիտասարդությունը:
Եկատերինա Անդրեևան բավակաին ակտիվ է սոցիալական կայքերի իր էջերում և հաճախ է կիսվում գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարներով:

Այս անգամ հաղորդավարուհին իր երկրպագուներին ինստագրամյան էջում ներկայացրել է լողազգեստով լուսանկար, որն անչափ դուր է եկել նրա հետևորդներին, ովքեր լուսանկարի մեկնաբանությունները հեղեղել են հաճոյախոսություններով ու ջերմ խոսքերով:

«Երբ ես ցանկանում եմ թարմանալ, գլխով սուզվում եմ հանքային ջրում։ Եվ սառնամանիքին նստում եմ տաք հախճասալին»,- գրել է Անդրեևան։
Այս օրերին Անդրեևան հանգստանում է Շվեյցարիայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում:

Ընդ որում, աստղը հայտարարել է, որ հենց լեռնադահուկային հանգստավայրերն են օգնում պահպանել առողջութունն ու գեղեցիկ կազմվածքը:
Հաղորդավարուհու խոսքով՝ ծովերը չեն կարող մարմինը կարգի բերել։