Balenciaga-ի նոր հավաքածուն նվիրված է Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարին

Balenciaga-ն նորաձևության ոլորտում ամենից հայտնի ու հեղինակավոր ապրանքանիշերից մեկն է: 20-րդ դարում այն նորաձևությամբ զբաղվող ամենաանվանի ու աշխարհահռչակ  կազմակերպությունն էր, որի վարկանիշն իրենց գովազդով բարձրացնում էին հոլիվուդյան թագուհիները ՝ Գլորիա Գինեսը, Մառլեն Դիտրիխը և Բեյբ Պալեյը:

Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում «Balenciaga» նորաձևության ապրանքանիշի ներկայացրած
2019-2020 գարուն-ամառ հավաքածուն, որը նվիրված է Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարին:
Ապրանքանիշի նոր հավաքածուի հուդիներին և շապիկներին պատկերված են կոալաներ:
Կատարված հետազոտությունների համաձայն` Ավստրալիայի հրդեհների պատճառով վերացել են աշխարհի կոալաների 30%-ը:

Balenciaga-ի նոր հավաքածուի վաճառքից ստացված միջոցների 100 %-ը կուղղվի տեղի ամենաարդյունավետ բնապահպանական կազմակերպություններին:
Balenciaga ապրանքանիշի շապիկների ու հուդիների հավաքածուների շնորհիվ մայրցամաքի փրկությանը հնարավոր է միանալ արդեն այսօր։