Ինչպե՞ս նիհարել տոներից հետո

Ամանորյա տոներն ամբողջությամբ փոխում են սովորական սննդակարգը. շատ քաղցրեղենը, յուղոտ, կծու սնունդը ոչ միայն վնասակար է ստամոքսի համար, այլ նաև դառնում է ավելորդ քաշի պատճառ:
Հյուրընկալությունը, առատաձեռնությունն ու առատությունը, անկասկած, լավ են հարազատների և ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար, սակայն, ցավոք, հաճախ տխուր հետևանքներ են ունենում կազմվածքի համար:

Կազմվածքը վերականգնելու համար հարկավորել է առանձնացնել օր մրգային բեռնաթափման համար:
Մոնոմթերքով բեռնաթափումը տարածված միջոց է ավելորդություններից արագ և արդյունավետ ազատվելու համար:
Սակայն հիշեք, որ երեկոյան ժամերին բանանը, խաղողը, տանձը ոչ միայն չեն օգնի նիհարելու հարցում, այլ նաև կդառնան ավելորդ կալորիաների պատճառ:

Եթե չեք կարող զսպել քաղցի զգացումը, ապա բեռնաթափման օրը հարկավոր է կազմակերպել բանջարեղենի օգնությամբ: Բանջարեղեն դուք կարող եք ուտել անգամ կեսգիշերին, դրանք չեն դառնա ձեր գիրանալու պատճառը:
Նման բեռնաթափման օրեր հարկավոր է կազմակերպել ամսվա մեջ 4-8 անգամ: Արդյունքը երկար պսասեցնել չի տա: