Հայտնի են ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքները

Լոնդոնն առաջին տեղն է զբաղեցրել «Աշխարհի լավագույն քաղաքներ-2020» վարկանիշում, որը կազմվել Է Resonance Consultancy-ի փորձագետների կողմից:

Համապատասխան հետազոտության շրջանակում վերլուծաբանները 1 միլիոնից ավելի բնակչությամբ քաղաքները գնահատել են մի շարք պարամետրերով, որոնց թվում եղել են՝ կլիման, անվտանգության մակարդակը, հանգստի համար ենթակառուցվածքների առկայությունն ու տեսարժան վայրերը, կրթական հաստատություններով, օդանավակայաններով, ռեստորաններով և խանութներով ապահովվածությունը, կրթված բնակիչների բաժինը, քաղաքացիների եկամուտների մակարդակը, քաղաքի հանրաճանաչությունը սոցիալական ցանցերում:

Հետազոտության տվյալներով՝ կյանքի համար աշխարհի լավագույն մեգապոլիսների վարկանիշը գլխավորել է Լոնդոնը, որին հաջորդում են Նյու Յորքը, Փարիզը և Տոկիոն: Մոսկվան զբաղեցրել է ցուցակի հինգերորդ հորիզոնականը:
Վարկանիշի թոփ-10-ում նաև հայտնվել են Դուբայը, Սինգապուրը, Բարսելոնան, Լոս Անջելեսը և Հռոմը: