Հայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի - Showbiz.am

Հայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի

By

Հայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։

Զաիլյանն առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։

2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և այլոք։

Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիոլրագրող: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975): 

Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների։

1994 թ-ին արդեն իսկ արժանել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Նաև երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Moneyball» (2006) ֆիլմերի սցենարների համար։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Քանյե Ուեսթը մեղադրվում է ստորագրություններ կեղծելու մեջ․ ի՞նչ է սպասվում ռեփերին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, մեղադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելիս ստորագրություններ կեղծելու...
Ավելին
post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

Ի՞նչ հարսանյաց զգեստ ընտրել 2020 թվականին կամ «Հարսանյաց զգեստները՝ կորոնավիրուսի օրերին»

Քանի որ կորոնավիրուսային համավարակի պատճառով բազմաթիվ զույգեր իրենց հարսանյաց արարողությունը պլանավորվեցին անցկացնել ավելի համեստ միջավայրում և միայն ամենամտերիմ մարդկանց...
Ավելին
post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

Չեք կարող գնել, բայց կարող եք վարձակալել․ «Levi’s»-ի և «Ganni»-ի համատեղ հավաքածուն

«Levi’s» և դանիական  «Ganni» ապրանքանիշերը թողարկել են հավաքածու՝ վերամշակված դենիմից։ Երկու ապրանքանիշերի համագործակցությունը ներկայացվել է Կոպենհագենի նորաձևության շաբաթվա ընթացքում։...
Ավելին