Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է ամուսինը երգում դստեր հետ միասին (տեսանյութ) - showbiz.am

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է ամուսինը երգում դստեր հետ միասին (տեսանյութ)

By

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կատարումը հրապարակել է իր թվիթերյան էջում:

Ինչպես երևում է տեսանյութում, ռեփերը երգել է իրենց ավագ դստեր՝ Նորթի ընկերակցությամբ: Մոտ մեկուկես րոպե տևողությամբ հոլովակում ռեփերն և հոր կողքին բեմի վրա կանգնած և նրան ձայնակցող աղջիկն են: Այդ ընթացքում միջոցառման մյուս մասնակիցները պարում և ուրախանում են սրահում:

Քիմի գրառումից կարելի է հասկանալ, որ տեսանյութը կիրակնօրյա փակ միջոցառման ժամանակ է արվել:
Հիշեցնենք, որ Քիմի և Քանյեի ընտանիքում 4 երեխա է մեծանում՝ դուստրեր Նորթը և Չիկագոն, որդիներ Սենթն ու Փսալմը:

https://twitter.com/KimKardashian/status/1216604581192318976

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ