Ադրբեջանցի երգիչը, ով հրաժարվել էր հանդես գալ հայ երգչուհու հետ Դրեզդենում, կպարգևատրվի

Օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել էր ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ նույն բեմում՝ Դրեզդենում կայանալիք ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը։

forumopera.com-ը տեղեկացնում է, որ երկու արտիստները պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Dresden opera ball-ում:
Ադրբեջանում ողջունել են երգչի այս քայլը: Բաքվում Յուսիֆ Էյվազովին պատրաստվում են պարգևատրել հայրենասիրական այդ դրսևորման համար՝ միաժամանակ շնորհելով մի քանի շքանշան:

Անգամ երաժշտական դպրոցներից մեկում նրա պատվին կանվանվի մուղամի բաժինը:
Ադրբեջանի քանդակագործների խորհուրդը 2020 թվականին կտեղադրի Յուսիֆ Էյվազովի քանդակը Մուսլիմ Մագոմաևի ֆիլարմոնիայի դիմաց: