Յուսիֆ Էյվազովը հերքել է ազգային պատկանելության համար հայ սոպրանոյի հետ երգելուց հրաժարվելու լուրերը

Օպերային հայտնի երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ինքը հրաժարվել է Դրեզդենում մեկ բեմում հանդես գալ հայկական ծագմամբ օպերային երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:

«Հարգելի՛ ընկերներ, ես ադրբեջանցի եմ և ունեմ հստակ պատկերացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն ազդում իմ մասնագիտության և բեմի գործընկերներիս հետ հարաբերությունների վրա: Դրա լավագույն ապացույցն է այն, որ ես բազմիցս բեմ եմ դուրս եկել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ՝ Մեծ թատրոնում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է երգիչը: