Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել

Գործարար Սամվել Կարապետյանի ավագ որդու ընտանիքում համալրում է եղել: Սարգիս Կարապետյանն ու Սալոմե Կինցուրաշվիլին երեխա են ունեցել:

Էթնա անունով աղջկա ծննդյան մասին դեկտեմբերի 13-ին Ինստագրամի իր էջում հայտարարել է Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկը: «Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մեր ընտանիքում ծնվել է հրաշք աղջիկ Էթնան: Սա + Սա = Էթերի + Էթնա: 2020 թվականը մեր երջանիկ տարին է, և սա դեռ սկիզբն է»,- գրել է Տաթևիկ Կարապետյանը:

Նշենք, որ Սարգիս Կարապետյանը և Սալոմե Կինցուրաշվիլին ամուսնացած են 2016 թվականի հունիսի 4-ից: