Մահափորձի է ենթարկվել Ալեքսանդր Սերովը - Showbiz.am

Մահափորձի է ենթարկվել Ալեքսանդր Սերովը

By

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովը հայտարարել է, որ Մերձմոսկվայում կռվի ընթացքում կրակել են իր ոտքի վրա։ Երգչի խոսքերը մեջբերում է Starhit-ը։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Սերովը պատմել է, որ պարզապես հանգստանալիս է եղել սրճարանում: Ականատես լինելով անծանոթ տղամարդկանց վեճին՝ արտիստը որոշել է դուրս գալ սրճարանից և կռվարարների հետ գալ ընդհանուր հայտարարի: Սակայն խոսակցությունն ավելի է լարվել, երբ վիճաբանողներից մեկը սպառնացել է կրակել: Արտիստը լուրջ չի մոտեցել նրա սպառնալիքին, ինչից հետո էլ կրակոց է ստացել:

Ալեքսանդր Նիկոլաևիչին շտապօգնության մեքենայով հասցրել են Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ: Արտիստի ոտքը լուրջ վնասվել է: Բժիշկների հավատացնում են՝ եթե Սերովը ժամանակին չստանար բուժօգնություն, ապա հարցը կարող էր հասնել ընդհուպ ոտքի ամպուտացիա: Դեպքից հետո Սերովը բավականին ծանր հոգեվիճակում է եղել:
«Ինձ թվում էր 90-ականները վերջացել են և նման անկարգություններ չեն կարող լինել»,-ասել է արտիստը:

«Շնորհակալություն բժիշկներին, ովքեր ոտքի կանգնեցրին ինձ. հանեցին գնդակը, մշակեցին ամեն ինչ։ Միայն թե հիմա թեթև կաղում եմ։ Բայց կարծում եմ՝ արագ կապաքինվի։ Հիմա ստիպված եմ բժիշկների հսկողության տակ լինել: Ժամանակ առ ժամանակ նրանց մոտ եմ գնում խորհրդատվության»,- ասել է Սերովը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգներ է կազմակերպում. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների...
Ավելին