Ալ Պաչինոն պատմել է իր մասնակցությամբ նոր՝ «Որսորդները» սերիալի մասին (լուսանկարներ)

Հոլիվուդի լեգենդ, ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան և ռեժիսոր Ալ Պաչինոն երկրպագուներին պատմել է Amazon Studios սթրիմինգային ծառայության եթերով փետրվարին հեռարձակվելիք նոր՝ «Որսորդները» (Hunters) սերիալի մասին, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում:

Ալ Պաչինոյին է միացել նաև սերիալի ստեղծագործական կազմը՝ Լոգան Լերմանը, Ջերիկա Հինթոնը, սցենարիստ/ պրոդյուսեր՝ Նիկի Տոսկանոն և սերիալի ստեղծող/ գործադիր պրոդյուսեր Դևիդ Ուեյլը:

Օսկարակիր դերասանն առաջին անգամ սերիալում հանդես կգա մշտական կազմում, թեև 2003 թվականին հանդես էր եկել «Հրեշտակներն Ամերիկայում» սերիալի որոշ սերիաներում:

Սերիալում գործողությունները ծավալվում են 1977 թվականին, Նյու Յորքում: Այն պատմում է մի թիմի մասին, որը հայտնաբերում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք գաղտնի նացիստներ են և Չորրորդ ռեյխ են հիմնում Ամերիկայում: Ալ Պաչինոն խաղում է այդ թիմի առաջնորդ Մեյեր Օֆերմանի դերը: