Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը ծննդյան օրը նշել է հիվանդանոցում

Անաստասիա Զավորոտնյուկի ավագ դուստրը՝ Աննան, ում հայրը դերասանուհու առաջին ամուսինն է՝ միլիոնատեր Դմիտրի Ստրյուկովը, այսօր նշել է իր ծննդյան տոնը հիվանդանոցում՝ մոր հիվանդասենյակում:
Նրա ծննդյան տոնին մասնակցել են միայն ընտանիքի անդամները: Այդ մասին լրագրողներին հայտնել են դերասանուհու մտերիմ ընկերները:

Հիշեցնենք, որ դերասանուհու առողջական վիճակի վատթարացման մասին լուրերն առաջին անգամ հաղորդվել էին օգոստոսին, իսկ սեպտեմբերի կեսերին հայտնի էր դարձել նրա հոսպիտալացման մասին:
Թեև ախտորոշումը պաշտոնապես չի հաղորդվում, նշվում է, որ Զավորոտնյուկը պայքարում է ծանր հիվանդության դեմ: Լրատվամիջոցները հայտնում են, որ Նաստյայի մարմնի աջ հատվածը կաթվածահար է։

Անաստասիա Զավորոտնյուկի ամուսինը՝ գեղասահորդ Պյոտր Չենիշևը ելույթ է ունենում Տատյանա Նավկայի սառեց շոուում, սակայն մինչ այժմ չի մեկնաբանում կնոջ առողջական վիճակը։
Լրագրողների հետ կապը, հիմնականում, պահպանում է դերասանուհու ավագ դուստրը: