Արմինկան ջերմ լուսանկարով շնորհավորել է Հին Նոր տարին

Երգչուհի Արմինկան Հին Նոր տարին շնորհավորել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Նա նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում պատկերված է մայրիկի, քրոջ ու որդու հետ։ «Շնորհավոր Հին նոր տարի»,- հրապարակմանը կից գրել է Արմինկան, իսկ հետևորդները շտապել են բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։ «Գեղեցիկ ընտանիք»,- գրել է օգտատերերից մեկը։ Շնորհավորանքներին միացել է նաև երգչուհի Սոֆի Մխեյանը՝ գրելով. «Շնորհավոր։ Աստված պահապան ձեր ընտանիքին»։