Իննա Չուրիկովային կողոպտել են Մադրիդի օդանավակայանում

Մադրիդի օդանավակայանում գողացել են ռուս դերասանուհի Իննա Չուրիկովայի պայուսակը: Այդ մասին նա պատմել է РБК-ի հետ զրույցում: Ընդ որում, նրա խոսքով, մնացած հարցերում ուղևորությունն Իսպանիա «հիանալի էր»։

«Իսկ մարդիկ, որոնք դրանով զբաղվում են․ ես նրանց մասին նույնիսկ մտածել չեմ ցանկանում»,- պատմել է Չուրիկովան:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ գողացել են դերասանուհու պայուսակը, որում գտնվում էին նրա և իր ամուսնու՝ ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի արտասահմանյան անձնագրերը: Նաև պայուսակում եղել են դրամապանակը, հեռախոսը և այլ իրեր:

Իննա Չուրիկովան խորհրդային և ռուսաստանյան դերասանուհի է: Առավել շատ հայտնի է կինոյում և հեռուստատեսությունում խաղացած դերերով: Նա խաղացել է «Վասսա», «Լյուբով Յարովայա», «Ապուշը», «Շիռլի-միռլի», «Այն նույն Մյունհաուզենը» և այլ ֆիլմերում: 1991 թվականին նա ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում։