Լանա Դել Ռեյը վերջապես լուսանկար է հրապարակել ընտրյալի հետ

34-ամյա երգչուհի Լանա Դել Ռեյն այդքան էլ ակտիվ չի սոցիալական կայքերի իր էջերում և երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին:
Պապարացիները մի քանի անգամ լուսանկարահանել էին երգչուհուն 46-այա Շեն Լարկինի հետ, սակայն իրենց սիրավեպի շուրջ պտտվող լուրերը զույգը հրաժարվում էր որևէ կերպ մեկնաբանել:

Վերջապես, Լանա Դել Ռեյը հրապարակել է ընտրյալի հետ իր լուսանկարները:
Գեղեցկադեմ տղամարդը նույնպես հայտնի է. վերջինս վարում է իր հեղինակային հաղորդումը, որտեղ պատմում է ոստիկանական հետաքննությունների, սարսափելի դեպքերի ու դրանց մանրամասների մասին:
Շոնը նախկինում ամուսնացած է եղել և ունի 2 դուստր:

Աստղային զույգի մտերիմների հավաստմամբ՝ զույգն արդեն մի քանի տարի է, ինչ միասին են, սակայն ամուսնության մասին նրանք դեռ չեն մտածում:
Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Լանա Դել Ռեյն անկեղծացել էր՝ ասելով, որ չի ցանկանում ամուսնանալ և այդքան մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա: