Նեյմարը գաղտնի հանդիպում է ռուս մոդելի հետ, ով Ինստագրամում ունի ավելի քան 168 000 հետևորդ

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը գաղտնի հանդիպում է ռուս մոդել Կատերինա Սաֆարովայի հետ: Այս մասին գրում է The Sun-ը:

«Նրանք հանուրի առաջ իրենց այնպես են պահում, ասես ընկերներ են, սակայն նրանց ինտրիգներն այլևս գաղտնիք չեն»,- մեջբերում է աղբյուրը` չհրապարակելով հայտնողի անունը:

Նշվում է, որ Սաֆարովան ներկա է եղել Նեյմարի ծննդյան տարեդարձին, որը ֆուտբոլիստը նշել է Փարիզում:

Առաջին անգամ զույգի կապի մասին խոսվել է Gazamariposas հեռուսատեսային հաղորդման ժամանակ: Աղջկան բազմաթիվ անգամներ նկատել են տրիբունայում` փարիզյան թիմի հանդիպումների ընթացքում:

Սաֆարովան 21 տարեկան է: Ինստագրամում նա ունի շուրջ 168 000 հետևորդ, որոնց թվում է նաև Նեյմարը: Բրազիլացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: Նա տեղափոխվել է «Բարսելոնայից»` 222 մլն եվրոյի դիմաց: