Ջիջի Հադիդը դարձել է երդվյալ ատենակալ Հարվի Վայնշտեյնի գործում

Ջիջի Հադիդն իր ինստագրամյան էջում հայտնել է հետևորդներին, որ դարձել է երդվյալ ատենակալ Հարվի Վայնշտեյնի գործում:
«Այս շաբաթ երազանքս կատարվել է։ Ինձ վստահում են դատարանում երդվյալ ատենակալի պարտականությունները։ Չեմ հասկանում՝ ինչու է դա այդպես շոկի ենթարկել ինձ»,- իր ինստագրամյան էջում ավելի վաղ գրել էր աստղը։

Հադիդը հավատացրել է, որ ճանաչում է անձամբ և՛ Վայնշտեինին, և՛ մեղադրող կանանց ու համոզված է, որ կարող է օբյեկտիվություն պահպանել՝ մնալով անկողմնակալ:
Լրագրողների հետ զրույցում Ջիջին հավատացրել է, որ սա իր համար բավականին կարևոր է, և լարվածության պատճառով նա արդեն երկար ժամանակ է հոգեմետ դեղահաբեր է օգատգործում հանգստանալու համար:

Հիշեցնենք, որ Վայնշտեինին 30 կին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ: Մեղադրող կողմում բավականին շատ են հայտնի մադրիկ ու աստղերը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ զոհերի մեծ մասը համաձայն է հրաժարվել մեղաղդրանքներից գումարի դիմաց: