Սելենա Գոմեսը ներկայացրել է Բիբերին նվիրված երգի նոր հոլովակը

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը Յութուբում հրապարակել է «Lose you to love me» հիթի այլընտրական հոլովակը։

Սև-սպիտակ տեսանյութում երգչուհին նաև նվագում է դաշնամուրով: Օգտատերերից շատերը ենթադրում են, որ երգը պատմում է նախկին սիրեցյալի՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների մասին:
«Ինձ հարկավոր էր կորցնել քեզ ինձ սիրելու համար «…» դու կոտրեցիր ինձ, և այժմ ես դա տեսնում եմ «…» երկու ամիս անց դու մեզ փոխարինում գտար»,- երգում է փոփ աստղը:

24 ժամվա ընթացքում երգչուհու նոր աշխատանքն ավելի քան երկու միլիոն դիտում է հավաքել:
Նույն երգի նախորդ հոլովակը Գոմեսը ներկայացրել էր հոկտեմբերի վերջին: Տեսանյութն ամբողջությամբ արվել էր այֆոնով:
Հայտնի աստղերը միացել ու բաժանվել են մի քանի անգամ՝ սկսած 2011 թվականից և վերջնականապես բաժանվել են 2017 թվականին:
2019 թվականի սեպտեմբերին Ջասթին Բիբերն ամուսնացել Է մոդել Հեյլի Բոլդուինի հետ։