Սպանվել է հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանը

Տաշքենդում երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին, սպանել են հայտնի դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանին, այս տեղակատվությունը հաստատել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Սրա մասին հայտնել է kommersant.uz-ը։

Նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել գիշերը մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում:

Գրիգորյանը պարուսույց է, «Թոդեսի» առաջին կազմի նախկին անդամ, հանդիսանում է միջազգային պարի մրցումներում Ուզբեկստանից ժյուրիի միակ անդամը: Հայտնի է որպես դիզայներ և մոդելիեր, ինչպես նաև «Նարիման Գրիգորյան» ապրանքանիշի հիմնադիրն է: