Սևակ Խանաղյանը երկրորդ անգամ հայր է դարձել

Երգիչ Սևակ Խանաղյանը 8 ամիս առաջ երկրորդ անգամ հայր է դարձել, սակայն նախընտրել է չհանրայնացնել այս լուրը: Կինը՝ Մարիան, Սևակին կրկին որդի է պարգևել:

Երգչի մենեջեր Արա Ղազարյանը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց այս լուրը և հայտնեց, որ ծնողները փոքրիկին տվել են Դավիթ անունը:

Հիշեցնենք, որ երգիչն ունի 6-ամյա որդի, ում անունը Բագրատ է: Խանաղյանը բավականին պասիվ է իր միկրոբլոգում և հազվադեպ է կիսվում ընտանեկան լուսանկարներով: