«People» պարբերականը ներկայացրել է տարվա ամենասեքսուալ տղամարդուն

People ամսագիրն ավանդաբար՝ արդեն 33-րդ անգամ անվանել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդուն։ Այս անգամ 2019 թվականի ամենասեքսուալ ու ցանկալի տղամարդ է ճանաչվել 46-ամյա Իդրիս Էլբանը: Դերասանը բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց «Մեր միջև լեռներ են» ֆիլմից հետո, որտեղ նրան բաժին էր հասել գլխավոր դերերից մեկը:

Դերասանը շաբաթներ առաջ ամուսնության առաջարկություն է արել 29-ամյա մոդել Սաբրինա Դաուրին, ում հետ նա հանդիպում է 2017 թվականից: Մինչ գեղեցկուհուն հանդիպելը Իդրիսն ամուսնացած էր դերասանուհի Դորմովե Շերմանի հետ, ումից նա դուստր ունի:
Լրագրողների հետ զրույցում Իդրիսը հավատացրել է, որ իրենց հարաբերություններում սերը վաղուց սպառվել էր, ինչի հետևանքով էլ աստղային զույգը որոշեց ամուսնալուծվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս կոչումին արժանացել է Բլեյք Շելտոնը (Գվեն Ստեֆանի սիրեցյալը)։
Այս տարի շատ երկրպագուներ դժգոհ են եղել արդյունքներից: Շատերը սապսում էին, որ այս տարի այդ կոչմանը կարժանանա «Տոր» ֆանտաստիկ ֆիլմում գլխավոր դերակատարներից Թոմ Հիդլսթոնը:

Իդրիս Էլբան

Բլեյք Շելտոն

Թոմ Հիդլսթոն