Ինչպե՞ս է անցել Լիա Զախարյանի հանգիստը Պրահայում

Դերասանուհի Լիա Զախարյանն իր ձմեռային հանգիստն անցկացրել է արտերկրում։
Լիան իր ձմեռային արձակուրդներն անցկացրել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Դերասանուհին իր հանգստից պարբերաբար նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում իր Ինստագրամի էջում։

Լուսանկարներին կից արված մեկնաբանությունների մեջ դերասանուհին իր հետևորդեների հետ կիսվել է նաև իր ունեցած տեղեկություններով՝ կապված հետաքրքիր և արժեքավոր մշակութային հուշարձանների և վայրերի հետ։

«Պարող տունը համարվում է պարող զույգի ճարտարապետական փոխաբերություն, կատակով նաև անվանում են Ջինջեր և Ֆրեդ՝ Ջինջեր Ռոջերս և Ֆրեդ Ասթեր զույգի պատվին: Գլանաձև հատվածներից մեկը, որն ուղղակի ձգված է դեպի վեր, խորհրդանշում է տղամարդուն (Ֆրեդ), իսկ երկրորդ հատվածը վիզուալ կերպով հիշեցնում է կանացի կազմվածք»,- գրել է դերասանուհին։