«Կենդանի Քենը» որոշել է փոխել իր սեռը (լուսանկարներ)

Բրազիլիայից «Կենդանի Քենը» այս մի քանի տարիների ընթացքում դիմել է 72 պլաստիկ վիրահատության, որպեսզի կարողանա նմանվել իր ամենասիրելի տիկնիկին՝ Քենին։
Տղամարդը 24 դատական գործ է հարուցել իր պլաստիկ վիրաբույժներից մի քանիսի դեմ, ովքեր այլանդակել են նրա արտաքինն ու վտանգել առողջությունը։

Ռոդրիգո Ալվեսը, ով հայտարարել է, որ մինչև 50 տարեկան մտադիր է փոխել սեռը, շարունակում է իր նորություններով զարմացնել երկրպագուներին:
Տղամարդը որոշել է 2022 թվականին դիմել սեռը փոխելու վիրահատության և դառնալ կին:
Հիմա նա կրում կանացի զգեստներ ու կեղծամեր:

Ավելի վաղ լրագորղները հայտնել էին, որ Ալվեսի մոտ ոչ միայն գնալով վատթարանում է  իքնազգացողությունը, այլ նաև սկսվել են խնդիրներ ավելորդ քաշի հետ կապված։ Չնայած ճիշտ սննդակարգին ու անդադար մարզումներին՝ «Կենդանի Քեն»-ը գնալով գիրանում է։
Բժիշկների հավաստմամբ՝ սա հորմոնալ դեղերի վատ հետևանքն է։