Որքա՞ն կկորցնի Մեգան Մարքլը թագավորական ընտանիքը թողնելուց հետո

Արդեն մեկ շաբաթ է, ինչ արքայազն Հարրիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքից անկախ ապրելու վերաբերյալ հայտարարության շուրջ սկանդալը չի մարում: Մեգան Մարքլը և արքայազն Հարրին պատրաստվում են աշխատել: Նախկինում, որպես թագավորական ընտանիքի ավագ անդամներ, նրանք նման իրավունք չունեին: Որքա՞ն գումար կկորցնեն Մեգանն ու Հարրին ֆինանսապես անկախանալուց հետո: Եվ կարո՞ղ են նրանք իրենք ապահովել նույն կենսամակարդակը, ինչպես արքայական ընտանիքում էր:

Իհարկե, քիչ հավանական է, որ Հարրին ստիպված կլինի անքուն գիշերներ անցկացնել հուսահատորեն ռեզյումե կազմելու և տարբեր գործատուներին ուղարկելու համար, բայց ընտանիքի ղեկավարը անհանգստացած էր ընտանիքի եկամուտների աղբյուրներ գտնելու համար շատ ավելի վաղ՝ մինչ կնոջ հետ սենսացիոն հայտարարություններ անելը:

Հաշվի առնելով նրանց ստացած աշխատանքի առաջարկները՝ կարելի է եզրակացնել, որ զույգը կարող է ապրել առանց թագավորական ընտանիքի աջակցության: Բացի այդ, Gardian-ը հայտնում է, որ դեկտեմբերին զույգը սկսել է Sussex Royal ապրանիշի գրանցումը: Ապագայում նրանք ծրագրում են այդ ապրանքանիշի տակ հագուստ և կոշիկ արտադրել: Ըստ փորձագիտական ​​գնահատականների՝ Sussex Royal ապրանքանիշի արժեքը մոտավորապես 400 միլիոն ֆունտ սթերլինգ է:

Աշխարհահռչակ զույգի համար եկամտի մեկ այլ հավանական աղբյուր է գրքերի հրատարակչությունը: Փորձագետները կարծում են, որ բրիտանական զույգի հանրաճանաչությունը ցանկացած նման պայմանագիր կարող է շատ շահութաբեր դարձնել։